Սպորտ 3 տարի առաջ - 20:54 02-11-2022

Հանքափոր հայրը որդու հետ շտապել է բասկետբոլային հանդիպման․ սպորտային աշխարհի նոր հերոսները

Ուշագրավ պատմություն է հեղեղել համացանցը։

Ամերիկյան «Կենտուկի» ակումբի հավատարիմ երկրպագու Մայքլ Մակգուայերն, ով հանքափոր է, աշխատանքից հետո 3-ամյա որդու հետ շտապել է մարզահամալիր՝ թիմի հերթական հանդիպմանը ներկա գտնվելու։

Երկրպագուները, ֆոտոլրագրողները նկատել են Մայքլին, ով եկել է փոշոտ և կեղտոտ շորերով։ Հետագայում երկրպագուն հայտնել է, որ շտապել է, ինչի պատճառով չի հասցրել անգամ լվացվել։



Դեպքը բևեռել է նույնիսկ մարզիչ Ջոն Կալիպարիի ուշադրությունը, ով զարմացել է Մայքլի հետ հանդիպումից։ «Կենտուկիի» մարզիչը հայտնել է, որ ինքը նույնպես հանքափորների ընտանիքից է։ Մարզիչը զանգահարել է Մակգուայերներին և հրավիրել թիմի հաջորդ հանդիպմանը։

Հայր և որդի դարձել են սպորտային աշխարհի նոր դեմքերը։ The Guardian-ը գրում է, որ տեղի հյուրանոցները նրանց անվճար առաջարկում են ամենաթանկարժեք ծառայությունները, նրանց համար նաև գնվելու է տարվա աբոնեմենտ vip-оթյակից հանդիպումներին հետևելու համար․․․

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում