ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ է տուժել, հաղորդում է Reuters-ը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան, Ֆլորիդայի A&M համալսարանի Bragg Memorial Stadium մարզադաշտի մոտակայքում, հայտնել են քաղաքի ոստիկանությունն ու համալսարանի ղեկավարությունը։
Ոստիկանության տվյալներով, 12 տուժածներից 11-ը ստացել են հրազենային վնասվածքներ։
Նրանց թվում են 6 չափահաս և 6 անչափահաս։
Առնվազն 3 մարդ ստացել է ծանր վնասվածքներ, մնացած 9-ի վիճակը գնահատվում է կայուն, հայտնել են իրավապահները։