Ներքին 2 տարի առաջ - 18:00 14-10-2023

Արցախցի գինեգործ Անդրեն մի քանի շիշ գինի է հետը վերցրել, ամբողջը մնացել է Բերդաշենի տան նկուղում

120 000 մարդ Արցախում է թողել իր ամբողջ կյանքը, մանկությունը, պատանեկությունն ու ծերությունը։ Ոչ նյութական ու զգայական արժեքներից բացի նրանք Արցախում են թողել նաև իրենց ստեղծածը, որը պակաս արժեքավոր չէր․ տարիների աշխատանքով կառուցած տունը, վերջապես իրականացված բիզնես երազանքը, նոր տնկած նռան ու խաղողի այգին։

«Իմ և հորս տնկած հեկտարներով խաղողի ու նռան այգին թողել, դափ-դատարկ Աբովյան ենք եկել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից տեղահանված Անդրե Իսրայելյանը։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Անդրեն վիրավորվել է, այժմ հաշմանդամության կարգ ունի։ Երկար տարիներ ինքն ու հայրը՝ Սուրեն Իսրայելյանը, մշակել են իրենց խաղողի այգին, գինի և օղի պատրաստել, ծանոթ-բարեկամների հետ վայելել այն։

«Վերջին տարիներին մեր պատրաստած գինին նաև վաճառում էինք, սովորական պլաստիկ շշերի մեջ։ Բայց միշտ ցանկացել եմ ունենալ իմ գինու բրենդը։ Երկու տարի առաջ վերջապես կարողացա շշալցում իրականացնել։ Ուզում էի, որ գինիս մեր գյուղի անունով կոչվեր, բայց քանի որ արդեն կար «Բերդաշեն» գինի, որոշեցի մեր գյուղի հայտնի բերդի անունով կոչել այն՝ «Կուսաբերդ»»,- հիշում է Անդրե Իսրայելյանը։

«Կուսաբերդ» գինիների մեծ մասն այսօր Բերդաշենում՝ Իսրայելյանների տան նկուղում է, նրանք՝ Աբովյանում, բարեկամի տանն են ապրում։ Արցախից բերել են գինու ընդամենը մի քանի տասնյակ շիշ և բոլոր պիտակները, որոնք այլևս ոչնչի վրա փակցնել չեն կարող, քանի որ չէին կարող Հայաստան բերել իրենց այգին, որն Անդրեն վերջին տարիներին իր 4 որդիների հետ էր մշակել։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը