Ուղիղ եթեր
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
copy image url

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ներքին 1 տարի առաջ - 15:14 07-10-2023
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երեւանում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +22 +24։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +19+21,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+19,

Լոռիում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +19+23,

Տավուշում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20 +23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +18 +23,

Արարատում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +23 +25,

Արմավիրում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+25,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+25,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+21: