Ներքին 2 տարի առաջ - 21:46 05-10-2023

ՀՀ-ին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառում է նախապատրաստվում. Փաշինյանի և ֆոն դեր Լայենի հայտարարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կրկնելով ու վերահաստատելով, որ դատապարտում են ԼՂ հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

«Մենք կրկնեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողության դատապարտումը և վերահաստատեցինք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թվականի Ալմաթիի հռչակագիրը և գիտակցումը, որ Հայաստանի տարածքը 29 800 քառ կմ է, իսկ Ադրբեջանինը՝ 86 600 քառ. կմ: Մենք նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա»,-ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ Հայաստանն ու ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով:

«Այս դժվարին ժամանակներում Եվրամիությունն ու Հայաստանը կանգնած են՝ ուս ուսի: Մենք հանձնառու ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու գործում»,-նշել են նրանք:

Ընդգծվում է, որ իրենց անմիջական ուշադրության կենտրոնում է ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանված 100 հազար հայերի մարդասիրական կարիքները հոգալը:

«Մենք քննարկել ենք, թե ինչպես ապահովել ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության ու այլ անհապաղ աջակցության առավելագույն արդյունավետությունը, որը կհասնի 10.45 միլիոն եվրոյի»,-ասված է հայտարարությունում:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է, որ հանձնաժողովը ֆինանսավորում է մոբիլիզացնում՝ Հայաստանին տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն։ Սա Հայաստանի կառավարությանը թույլ կտա լուծել հրատապ սոցիալ-տնտեսական կարիքները և աջակցել սննդամթերքի, վառելիքի ձեռք բերման հարցերում:

Նշվում է, որ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ն ու Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ Հայաստանի համար ԵՄ Տնտեսական ներդրումային պլանը նախատեսում է մինչև 2.6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։

Հանձնաժողովն ու Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը՝ իրականացնելու կարևոր ծրագրեր։ Հանձնաժողովը նաև կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին Սևծովյան էլեկտրահաղորդման մալուխն է։ Հանձնաժողովը նաև կավելացնի Հայաստանին տեխնիկական աջակցությունը, մասնավորապես օդային և միջուկային անվտանգության ոլորտներում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է նաև Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունում նշվում է նաև, որ առաջիկա օրերին իրենք կշարունակեն քննարկումները հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից