Ներքին 2 տարի առաջ - 19:56 05-10-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Քենթրբերիի արքեպիսկոպոսին

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիին։

Ողջունելով Քենթրբերիի արքեպիսկոպոսի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը կարևորեց Անգլիկան Եկեղեցու առաջնորդի ուղևորությունը տարածաշրջան, ինչը հնարավորություն կընձեռնի ամբողջական պատկերացում կազմելու տիրող իրավիճակի վերաբերյալ և իր նպաստը բերելու մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործում։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերներին, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Նորին Սրբությունը մտահոգությամբ ընդգծեց նաև, որ այսօր էլ շարունակվում է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները փաստված են պատմական հարուստ վկայություններով՝ հաստատելով նաև, որ Անգլիկան Եկեղեցին դժվարին պահերին եղել է հայ ժողովրդի կողքին։

Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին, անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, իր զորակցությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետին և հավաստիացրեց, որ հայ ժողովուրդը միայնակ չէ։ Նորին Սրբազնությունը, վկայակոչելով հայ ժողովրդի հերոսական անցյալը, ընդգծեց, որ Հայ ժողովուրդի զավակներն առ Աստված իրենց հավատարմությամբ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները։

Քենթրբերիի արքեպիսկոպոսը կարևորեց նաև միասնական ջանքերի ներդրումն ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստման։

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը առանձնազրույց ունեցավ Քենթրբերիի արքեպիսկոպոս հետ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ

Ձեզ գուցե հետաքրքրի