Ներքին 3 տարի առաջ - 14:05 05-10-2023

Այս դժվար օրերին գոյամարտի առաջնագծի հերթափոխը ձերն է․ Ալեն Սիմոնյանը՝ ուսուցիչներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ։

«Այս դժվար օրերին գոյամարտի առաջնագծի հերթափոխը ձերն է: ԱԺ մեր կամավորները հուզված պատմեցին, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկ են փորձել հստակեցնել մի խումբ բռնի տեղահանված կանանց հետ: Կանայք մատնացույց են արել քիչ հեռու կանգնած երեխաներին՝ նշելով, որ խիստ անհանգիստ են արդեն քանի օր դպրոց չգնացող աշակերտներով՝ խնդրելով առաջնահերթ դիտարկել դպրոցներում տեղավորվելու հարցը: Այդ կանայք մանկավարժներ են եղել...

Այսօր Հայաստանի դպրոցների ուսուցիչների թափուր հաստիքները մեծ արագությամբ համալրում են ԼՂ մեր հայրենակիցները, որոնք իրենց մասնագիտական առաքելության հարցում ոչ մի զիջման պատրաստ չեն: Նրանք են, որ սովորեցնում են չընկճվել, փորձությունները խելացի կերպով ընդունել, նրանք են, որ մասնագիտական առարկաների հետ դաստիարակություն ու սեր են փոխանցում, նրանք են, որ թեւաթափ ու հուսահատ ծնողներին ստիպում են հավաքել իրենց ու հավուր պատշաճի երեխաներին դպրոց ճանապարհել:

Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ, ձեր պայքարող, ոգեւորող եւ համբերատար կերպարը կարգուկանոնի եւ առաջ նայելու ամբողջականություն է: Առողջ եւ ամուր լինեք», - ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ