Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 22:23 04-10-2023

«Բարև» ենք ասում և ընդունում արցախցի երաժիշտներին. Տիգրան Սուչյան

Արցախի պետական ջազ նվագախումբը իր գործունեությունը շարունակելու է Հայաստանում։ Նվագախմբի երևանյան գործունեության և սպասվելիք համերգների մասին Oragir.News-ը զրուցել է նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանի հետ։

«Անկախ ամեն ինչից՝ կլինենք պետական թե ոչ պետական կարգավիճակով, նվագախումբը շարունակելու է գործել, հավելել նաև Հայաստանի անհատ երաժիշտների՝ մասնավորապես երիտասարդների, այսինքն՝ Big Band ֆորմատը պահպանվելու է։

Երևանի երաժիշտների հետ միասին այս պահին պատրաստվում ենք հոկտեմբերի 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի համերգներին․ մենք բոլորս իրար «բարև» ենք ասում և ընդունում ենք Արցախից եկած մեր երաժիշտներին։ Ներկայացնելու ենք Արցախի պետական ջազ նվագախմբի կազմավորումից հավաքագրած մեր ծրագիրը և ավելացրած մի քանի ստեղծագործություններ։ Թե ինչ ստեղծագործություններ են լինելու, առաջարկում եմ մարդկանց գալ ու լսել»։

Տիգրան Սուչյանին ուղղված այն հարցին, թե որտեղ են այս պահին անցկացվում խմբի փորձերը, նա պատասխանեց, որ Ուլիխանյան ակումբի նախաձեռնությամբ են իրականացնում համատեղ ծրագիրը, և ակումբը հատկացնում է փորձատեղի երաժիշտների համար։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց