Ներքին 3 տարի առաջ - 18:50 04-10-2023

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։

Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ տնտեսության ոլորտի որոշ ուղղություններով Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն և հարկավոր է ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները։

Այնուհետև Վահան Քերոբյանը մատնանշել է այն ոլորտները, որոնցում առկա է փոխգործակցության մեծ ներուժ՝ առևտուր, մեքենաշինություն, մետալուրգիա, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և զբոսաշրջություն։

Ներկայացնելով Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Երկու երկրների տնտեսական կարողություններին ծանոթանալու նպատակով երկուստեք ընդգծվել է համատեղ ցուցահանդեսներին մասնակցելու կարևորությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում