copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 16:05 29-09-2023

Ով մեր հայրենիքին ծառայություն է մատուցել, ձերբակալվելու է․ Մովսես Հակոբյան

Ադրբեջանիցները քիչ առաջ Արցախից Հայաստան եկող անցակետից գերեվարել են գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ադրբեջանը ձերբակալել է նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանին։

Oragir.News-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում ադրբեջանցիների այս քայլը,երբ մի դեպքում առևանգում և կալանավորում են հայրնեիքի համար մեծ ավանդ ունեցած անձանց, իսկ մյուս դեպքում Սամվել Բաբյանն անարգել դորս եկավ Արցախից․

«Ինչպե՞ս պետք է մեկնաբանեմ։ Ով մեր հայրենիքին ծառայություն է մատուցել, ձերբակալվելու է, ով չէ՝ չէ»։

Հարցին՝ Սամվել Բաբայանը ծառայություն չի՞ մատուցել հայրենիքին, գեներալը պատասխանեց․
«Սամվել Բաբայանը իր խնդիրը կատարել է, հիմա եկել է այստեղ խնդիր կատարելու»։

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի նախ գերևարված անձինք ազատ արձակվեն, երկրորդ՝ մեր մյուս հայրենակիցները, որոնք Արցախում են, նույն ճակատագրին չարժանանան, արդյոք ՀՀ իշխանությունները կարո՞ղ են որևէ քայլ ձեռնարկել, Մովսես Հակոբյանը կարճ պատասխանեց․ «Չգիտեմ, չեմ կարող ասել»։
Գեներալին նաև հարցրեցինք, թե այս պահին ո՞րնէ զինվորականության դերը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն այդ թվում՝ Արցախից ՀՀ տեղափոխված սպայական կազմը։

«Ի՞նչ պետք է անեն։ Ամբողջ ազգով գլուխներս պատով պետք է տայինք, որ նման իշխանություն չլիներ։ Այնպես որ դա ժամանակին պետք է արվեր, քանի որ սխալը երբեմն ճակատագրական է լինում։ Հետևություն պետք է անենք, ուրիշ ոչ մի բան»։

Հիշեցնենք, որ ուղիղ 10 օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, թշնամի Ադրբջանը հերթական լայնամասշտաբ հարձակումն իրականացրեց ԱրցախիՀանրապետության դեմ, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ եղան։

Այս ամենից հետո սկսվեցարցախցիների բռնի տեղահանումը։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ հատել են Կոռնիձորում տեղադրված ադրբեջանական անցակետը և մուտք գործել Հայաստան։ Նրանց մեջէ եղել նաև Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Ի տարբերություն նրա, ադրբեջանցիները անցակետում ձերբակալել,ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, այսօր էլ առևանգել են գեներալներ Լևոն Մնացականյանին և Արշավիր Ղարամյանին։

Oragir.News-ն ավելի վաղ գրել էր, որ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Բաքվին, որ իր համար անցանկալի մարդկանց նրանք ձերբակալեն՝ Հայաստանում կայունությունը պահպանելու համար։

Ամենից շատ դիտված