Ներքին 3 տարի առաջ - 00:43 27-09-2023

Ուսանողներին չեն տեղեկացրել ձերբակալվելու պատճառների մասին, չեն ծանուցել փաստաբանի․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է ոստիկանության ծառայողների՝ ուսանողներին բերման ենթարկելու դեպքերին․

Այսօր Ոստիկանության «կարմիր բերետավոր» ծառայողները օրենքի կոպիտ խախտումով մուտք են գործել Հայաստանի ամերիկյան համալսարանի գլխավոր մասնաշենք և ապօրինաբար բերման ենթարկել մի խումբ ուսանողների: Նույն կերպ` ուսանողներ են բերման ենթարկվել նաև համալսարանի մուտքի մոտից:

«Կարմիր բերետավոր» ոստիկանների արարքները եղել են բացահայտ հակաիրավական` ձերբակալումներն իրականացվել են առանց ուսանողներին որևէ պատճառ ներկայացնելու, ոստիկանները գործել են խմբով և խախտելով օրենքը` գործադրել են օրենքով արգելված բացահայտ անհամաչափ ուժ, այդ թվում՝ ցավ պատճառելով ուսանողներին:

Եղել է բացահայտ անհարգալից վերաբերմունք համալսարանի նկատմամբ, խաթարվել է ուսումնական գործընթացը:

Ուսանողներին չեն ներկայացվել այն իրավունքները, որոնց ապահովումը Ոստիկանության իրավական ուղիղ պարտավորությունն է։ Ուսանողներին չեն տեղեկացրել ձերբակալվելու պատճառների մասին, չեն ծանուցել փաստաբանի եւ այլ իրավունքների մասին, որով կոպտորեն խախտել են օրենքի պահանջը։

Տեսանյութերի և ուսանողների վկայությունները ակնհայտ հաստատում են, որ ձերբակալված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի դիմաց՝ մի քանիսի մոտ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:

Ոստիկանության նկարագրված անօրինական գործողությունները համալսարանի ուսանողների նկատմամբ խիստ դատապարտելի են և օրենքի կոպիտ խախտում են, դրանք այլևս չպետք է կրկնվեն:

Կարևոր եմ համարում համալսարանի այսօրվա ճիշտ շեշտադրումներով հայտարարությունը` ի պաշտպանություն ուսանողների:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց