Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:19 24-09-2023

Թբիլիսիում կկայանա երթ՝ հանուն Արցախի

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնմամբ՝ հոկտեմբերի 1-ին, Թբիլիսիում Արցախի համար երթ կկայանա։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։

«Հոկտեմբերի 1-ը հայտարարվել է Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ:

Կոչ ենք անում հայությանը ներկա գտնվել պատարագին, որից հետո մասնակցել երթին` Արցախի համար։ Ժամը 14:30-ին հավաքվում ենք Վակեի այգու մուտքի մոտ, որտեղից երթով շարժվելու ենք դեպի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ և ապա` Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ»,-ասված է կազմակերպության տարածած տեղեկատվության մեջ։

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Վրաստանում ապրող բոլոր հայերին, գտնվել Թբիլիսիում և մասնակցել կայանալիք միջոցառումներին։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին