Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:17 22-09-2023

Հավաքի ժամանակ ոստիկանների ուղղությամբ շիշ նետած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի մոտ, հավաքված քաղաքացիներից մեկը ձեռքին եղած շիշը նետել է ծառայություն իրականացնnղ ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նշված անձը, ով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ է, գտնվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Հիշյալ անձը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Որոշում է կայացվել՝ վերջինիս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալելու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան