Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:45 22-09-2023

Մեր պլան Ա-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ-ի դիրքորոշումը` ԼՂ հայերի տեղահանության վերաբերյալ։

«Մենք գնահատում ենք, որ դա տեղի կունենա կամ կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի ԼՂ-ում մնալու անհնարինությունը: Այո, այս պահին այդ անհնարինությունը առկա է»:

Փաշինյանն նաև տեղեկացրեց, որ դեռևս սեպտեմբերի 19-ին՝ գործողությունների մեկնարկի օրը, հանձնարարական է տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության գործընկերների հետ քննարկի մարդկանց հնարավոր հոսքի դեպքում դեպի ՀՀ ինչպես, ինչով ու որտեղ են աջակցելու։

«Ես երեկ իմ եթերում նույնպես խոսեցի այդ մասին։ Ավելի քան 40.000 տեղ նախապատրաստվել է՝ կեցության վայրերի, առողջապահական, սննդի և այլ վայրերի մասին։ Այդ առումով կարող ենք արձանագրել որ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել։ Սա ըստ էության համաձայնեցված դիրքորոշում է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ, որ մեր պլան Ա-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։ Մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք որ մեր հայրենակիցները առանց վախի, արժանապատիվ ապրեն իրենց տներում»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան