Երևան +15°
copy image url
Սպորտ 7 ամիս առաջ - 19:00 13-09-2023

Դուք ձեր ճղճիմ ներկայությամբ արդեն իսկ խիստ թունավոր եք հայկական ֆուտբոլի համար․ Հովհաննես Պողոսյանը՝ ՀՖՖ ղեկավարությանը

ՀՖՖ-«Փյունիկ» առճակատումը շարունակվում է։ Ինչպես հայտնի է, «Փյունիկը» հայտարարություն է ներկայացրել ֆեդերացիայի որոշման վերաբերյալ, որում երևանյան ակումբը փաստացի զրկվել է Աբովյանի «Քաղաքային» և Արմավիրի մարզադաշտում տնային հանդիպումներ անցկացնելու իրավունքից։

«Արարատի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը հայկական ֆուտբոլի այն եզակի անձանցից է, ով պատեհ ժամանակում համարձակորեն արտահայտում է իր կարծիքը՝ ի տարբերություն բազում «մասնագետների», ովքեր արտաբերած յուրաքանչյուր տառը հստակեցնում են նախ իրենց վերադասի, ապա նաև ՀՖՖ մանր ու միջին պաշտոնյաների հետ։

Հայկական ֆուտբոլում շարունակվող կոնֆլիկտի, ազգային հավաքականի վերջին հանդիպումների վերաբերյալ Oragir.News-ը դարձյալ լսել է Պողոսյանի կարծիքը, ով այս պահին ևս մյուսների նման չլռեց․

«Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը իր հերթական խաղերն անցկացրեց և մեր ֆուտբոլային հասարակությունը հուզմունքով լի նյարդային հերթական օրերն ապրեց։ Մենք կարողացանք չպարտվել թուրքերին, ինչը չափազանց կարևոր էր, հատկապես թուրքական կողմի չափից ավելի քաղաքականացված ու նվաստացնող մթնոլորտում։ Մեր տղաները ցույց տվեցին մինչև վերջ աննկուն պայքարելու բացառիկ օրինակ, ինչի համար էլ հայտնում եմ իմ երախտագիտությունը։ Խորվաթների դեմ էլ մեր տղաները ցուցադրեցին նվիրվածության ու պայքարի կամային հատկանիշներ, ցավոք վարպետությամբ անհամեմատելի էին մրցակիցների հետ, ամեն դեպքում պիտի հաշվի առնենք, որ Խորվաթիայի թիմը արդեն առնվազն 5 տարի աշխարհի լավագույն եռյակում է։

Ինչևէ, մեր ֆուտբոլը դեռ աճելու շատ տեղ ունի, իսկ ՀՖՖ քպ (քեմալական պահպանակ) ղեկավարների պարագայում ձևավորված մթնոլորտում այդ աճը բացառված է։ Իհարկե ուրախալի է մեր Ազգային հավաքականին տեսնել համաշխարհային ֆուտբոլի բարձունքներին, բայց ցավալի է, որ մեր Ազգային հավաքականը չի հայկական ֆուտբոլի իրական դեմքը, մեր ֆուտբոլի իրական դեմքը Մ17, Մ19, Մ21 հավաքականներն են, որոնց անմխիթար վիճակը լիովին համապատասխանում է հայկական ֆուտբոլում տիրող բարքերին։

Ընդամենը մի քանի տարի առաջ Ռուբեն Հայրապետյանի ամորձիների տակ տաքուկ ծվարած անարժանապատիվ արարածներն այսօր հաշվեհարդար են տեսնում իրենց հակադրվող ցանկացածի հետ։ Դեմոկրատական արժեքների երեկվա թմբկահարողներն այսօր բռնաճնշումներ են իրականացնում իրենց չենթարկվողների նկատմամբ։

Ուզում եմ խոսքս ուղղել փոքրիկ հիտլերիկներին. «Արա, ա՛յ թափթփուկ բաշիբոզուկներ, հայկական ֆուտբոլի ձեր ղեկավարման տարիներին դուք հասցրել եք խստագույն պատժի արժանի բազմաթիվ արարքներ կատարել, դուք ձեր ճղճիմ ներկայությամբ արդեն իսկ խիստ թունավոր եք հայկական ֆուտբոլի համար, սերմացու գողացող մկան նման աննկատ ձեր կեղտոտ արարքները պատժվելու է, չկասկածեք, ուղղակի աղոթեք, անդադար աղոքեք, որ ձեզ պատժեն դատարանում, ոչ թե հեղափոխական ալիքով, աղոթեք, որ հասցնեք ձերբակալվել, ոչ թե համտեսել իմ ու իմ պես հազարների ցասման համը, ձեր դատաստանը լինելու է չափազանց դաժան ու անողոք, պատրաստվեք և սպասեք, դուք չեք փախչելու»,- ասաց Հովհաննես Պողոսյանը։