Ներքին 3 տարի առաջ - 16:56 11-09-2023

ՔՊ-ն առաջարկում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նաև ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարողանա ներկայացնել նաև արտահերթ նիստում:

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց, որ գործող օրենքով գլխավոր դատախազը պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկացնել միայն Ազգային ժողովի հերթական նիստերում։

«Օրինակ, եթե դեպքը տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, իրավապահ մարմինները հնարավորություն չեն ունենում սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտականությունները, քանի որ միջնորդագիրը Ազգային ժողովը կարող է քննարկել միայն սեպտեմբեր ամսին՝ երեք ամիս անց։ Առաջարկվող լրացմամբ պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը քննարկում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել արտահերթ նիստում»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, թե նախորդ փորձերը ցույց են տվել, որ գրեթե չի եղել դեպք, երբ գլխավոր դատախազը մտնի ԱԺ ու չբավարարվի:

«Մշտապես քաղաքական մեծամասնության հետ համաձայնություն է եղել»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ այս փոփոխությունը պիտակ է դնում միջնորդության վրա, որ այն ակնհայտ քաղաքական նպատակադրում ունի: Մինասյանն առաջարկեց լուծման այլ տարբերակներ գտնել, ոչ թե առաջարկել ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը