Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:25 11-09-2023

Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված․ անցանկալի իրադարձություններ կարող են լինել

Վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակն առաջնագծում գնալով լարվում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, դա առաջին հերթին պայմանավորված է ադրբեջանական զորքերի տեղաշարժերով, զորքերի կենտրոնացմամբ, Արցախի ուղղությամբ հիմնական կենտրոնացումը Ակնայի ուղղությամբ է, որը հարակից է ԱՀ Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շրջաններին: Տ.Աբրահամյանն ասաց, որ այդ ուղղությամբ անընդհատ նկատելի են զրահատանկային, հրետանային, հրթիռային զորքերի համալրումներ: Ըստ նրա, առաջնագծի բոլոր ուղղություններով բավականին ակտիվ գործում են նաև անօդաչու թռչող սարքերը։

«Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել անցանկալի իրադարձությունների»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը