Ներքին 3 տարի առաջ - 18:00 08-09-2023

«Վայլդբերիսն» էժան պատվիրելու տարբերակ դեռևս թողել է

Առևտրականները երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել և պահանջել դադարեցնել «Վայլդբերիսի» գործունեությունը Հայաստանում, որը խոչընդոտում է բիզնեսը Հայաստանում։

Դրան զուգահեռ Wildberries-ը հաղորֆագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Ընկերությունից հայտնել էին, որ սխալը շտկվել է կայքում և ամենատարածված բջջային օպերացիոն համակարգերում, իսկ աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում։

Հարկ է նշել, սակայն, որ թեև երեկ գրեթե բոլորը նշում էին, որ չեն կարողանում կատարել մատչելի գնումներ, սակայն այսօր արդեն պարզվեց, որ մատչելի պատվերներ կատարել դեռևս հնարավոր է։ Այստեղ կապ ունի արդեն հեռախոսի մոդելը․ որքան հին, այնքան լավ։

Բացի այդ երեկ օգտատերերը նաև նշում էին, որ առաքման գումար է պահանջում ընկերությունը գրեթե բոլոր կետեր առաքելու համար։ Սա ևս կապ չունի բողոքի ակցիաների և ծրագրային կարգավորումների հետ, պարզապես վերջին օրերին պատվերների ահռելի քանակ է գրանցվել, ստացման կետերը ծանրաբեռնված են, ինչն էլ առաքման համար հավելյալ գումար վճարելու պատճառն է դարձել։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը