Միտք 2 տարի առաջ - 13:32 07-09-2023

Նիկոլ Փաշինյանը օգնում է Ալիևին՝ Տավուշը զավթելու հարցում

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը օգնում է Ալիևին՝ Տավուշը զավթելու հարցում

2023 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարում է Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զորքերի մեծ կուտակումների ու հնարավոր ներխուժման մասին, ինչին ի պատասխան, Հայաստանի տարածքում փակվել է Դիլիջանի թունելը՝ դժվարացնելով, կամ ավելի շուտ խափանելով զորքերի տեղաշարժը Հայաստանի տարածքում՝ հատկապես հարձակման թիրախներից մեկը հանդիսացող Տավուշի մարզի ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված