Ներքին 3 տարի առաջ - 21:06 04-09-2023

Պատճառը վախն է. Ավինյանն ամեն երկուշաբթի ընդհատում է արձակուրդը

Արձակուրդի իրավունքը, իհարկե, ենթակա չէ սահմանափակման, և անձը կարող է օրենքով իր համար նախընտրելի ժամանակահատվածում արձակուրդ վերցնել, բայց այստեղ կա իրավունքի չարաշահում։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հայտարարությանը, ըստ որի՝ բացառությամբ երկուշաբթի օրերի, որոնք գործակարգավարական նիստի օրերն են, մնացած բոլոր օրերին Տիգրան Ավինյանն արձակուրդում է։

«Օրինակ, Աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասին համաձայն՝ աշխատողները պետք է բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները, գործեն օրենքի հիման վրա և ողջամիտ։ Այս առումով ողջամիտ չէ, որ մարդը շաբաթվա մեջ մի օր արձակուրդից հետ գա, բայց ուղղակի արգելք օրենքի շրջանակներում գոյություն չունի»։

Դիտարկմանը, թե եթե կա քաղաքապետի պաշտոնակատար, ինչու է հատկապես Տիգրան Ավինյանը արձակուրդից վերադառնում՝ գործակարգավարական նիստերն անցկացնեու համար, Պետրոսյանն ասաց՝ ոչ մի ողջամիտ պատասխան չկա դրա համար։

«Կարծում եմ, Ավինյանը շատ է վախեցած, որ կարող է՝ իր բացակայությամբ ընդունվեն իր քիմքին անհաճո որոշումներ, դրա համար էլ ուզում է տեղում լինել, բայց հարցն այն է, որ օրենքում ուղղակի արգելք չկա, իսկ Սահմանադրության 39-րդ հոդվածն ասում է՝ անձինք ազատ են անելու այն, ինչն արգելված չէ օրենքով։ Ենթադրում եմ, փռչախումբը ամենաաուժեղ ֆանտազիան ունի, ինչ ուզում, անում են, կրկնւմ եմ՝ ողջամտության և բարեխղճության սկզբունքից չի բխում գալ, մեկ օր արձակուրդ վերցնել ու գնալ»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը