Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:52 04-09-2023

ՔՊ-ն հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց քարոզչական երթերին մասնակցելու համար

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ն հավաքագրում է աղջիկների՝ գումարի դիմաց ՔՊ կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար: Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ։

1 ժամվա համար վճարվում է 1000 դրամ փոխհատուցում։ Գումարները փոխանցվում են անկանխիկ եղանակով՝ մասնակիցների բանկային քարտերին փոխանցման միջոցով։
©️ «Ականատես» դիտորդական նախաձեռնություն»։

Ամենից շատ դիտված