Մամուլ 2 տարի առաջ - 08:30 02-09-2023

Կենտրոն հանայնքի ղեկավարն անթաքույց «կաշառք» է առաջարկում երեւանցիներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ավագանու ընտրություններին ընդառաջ, անթաքույց «կաշառք» է առաջարկում երեւանցիներին: Նախ՝ ընգծենք, որ նա ընդգրկված է ՔՊ-ի ավագանու ցուցակում, եւ արդեն մի քանի օր է, ինչ, քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, Կենտրոն վարչական շրջանի էջով գովազդում է, թե ճանապարհների եւ բակերի նորոգումներ են արվել, խաղահրապարակներ կառուցվել եւ այս բնույթի տարատեսակ «գայթակղիչ» խոստումներ ու գովազդներ:

Նկատենք, որ մինչ քարոզարշավը թաղապետ Ղուկասյանը միայն աչքի է ընկել իր անգործությամբ, բայց քարոզարշավի օրերին ակտիվացել է, հիշել է իր պարտականությունների ու երեւանցիների խնդիրների մասին:
Կենտրոն վարչական շրջանի էջն էլ ակտիվ լուսաբանում ու մեծ շուքով ներկայացնում է կոնկրետ աշխատանքները:

Օրինակ՝ երեկ շատ «ճոխ» ներկայացրել են, որ Երեւանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի բակն են բարեկարգել, խաղահրապարակ կառուցել կամ Հյուսիսային պողոտայում նոր աղբամաններ տեղադրել:

ԿԸՀ-ը ից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք չեն արձանագրել Կենտրոնի թաղապետի կողմից թույլ տրված ընտրախախտուները եւ ընտրակաշառքի ակնհայտ դեպքերը:

«Հրապարակած գրառումից ակնհայտ է, որ Կենտրոն վարչական շրջանը տեղեկություններ է հաղորդում իրենց արած կամ անելիք աշխատանքների մասին. այստեղ չի կարող խախտում լինել, քանի որ, որպես հանրային հաշվետվություն, վարչական շրջանը ներկայացնում է իր կողմից արված աշխատանքները: Եթե լիներ հրապարակում, որտեղ անդրադարձ լիներ նրան, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ավագանու անդամի թեկնածու է, ու կոչ արվեր ընտրել այդ թեկնածուին կամ մասնակցել ընտրություններին, այսինքն՝ ընտրությունների կոնտեքստով գրառում արվեր, այդ դեպքում նոր կդիտարկվեր խախտում»,-պարզաբանեցին ԿԸՀ-ից:

Իհարկե լավ է, որ թաղապետ Ղուկասյանը հիշել է իր պարտականությունների մասին ու աշխատանքով է զբաղվում, բայց լավ կլիներ, որ մշտապես հիշեր իր անելիքների մասին եւ ոչ թե միայն քարոզարշավի ժամանակ: Իսկ ԿԸՀ-ն էլ, քանի որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն է ղեկավարում, հովանավորում է բոլոր տեսակի ընտրախախտումներն ու կաշառքի դեպքերը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան