Ներքին 3 տարի առաջ - 18:25 01-09-2023

Ադրբեջանցիները Ակնայի ճանապարհը փակած արցախցիներին նշանառության տակ են պահում

Ադրբեջանական կողմն անցել է նաև տեղեկատվական գրոհի, ադրբեջանական հատուկ ծառայություններն ակտիվ մոնիթորինգի տակ են պահում սոցիալական հարթակների հայկական տիրույթն ու հայկական լրատվամիջոցները։ Նրանք առանձնացնում ու նույնականացնում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակած տղամարդկանց ու նրանց ներկայացնում որպես սեպարատիստներ կամ գրոհայիններ։

Հաշվի առնելով Հակարիի կամրջից անօրինաբար առևանգված քաղաքացիների ճակատագիրը և նրանց նկատմամբ քրեական գրոծեր հարուցելու նախադեպերը՝ հավաքի մասնակիցները հորդորում են պահպանել տեղեկատվական անվտանգության կանոններն ու չհրապարակել տղամարդկանց լուսանկարներն ու անունները։

Միառժամանակ, ադրբեջանական տելեգրամյան ալիքները տարածում են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն ԱԹՍ-ների օգնությամբ նկարահանում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակած արցախցիները վրանները։ Միաժամանակ, նշվում է, որ նրանք դիպուկահարների նշանառության տակ են։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի