Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:04 29-08-2023

3 հայ ուսանողների առևանգման դեպքով ՀՀ-ն չի դիմել ոչ մի կառույցի

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ադրբեջանական ապօրինի անցակետից 3 հայ ուսանողների առևանգման դեպքով չի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանն Oragir․News-ի հետ զրույցում ասաց, որ դեռ ոչինչ չի արվում, քանի որ իրավական գործընթացն Ադրբեջանում դեռ ընթանում է։

«Իրենք հայտարարել են, որ 10 օր անց վերադարձնելու են երիտասարդներին։ Մենք նույնպես հետևում ենք գործընթացներին, տեսնենք ինչ են անում։ Դրանից հետ միայն որոշում կկայացնենք»։

Նշենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում բացի 3 երիտասարդներից ևս 3 առևանգան դեպք է արձանագրվել։ Դրանցից Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի դեպքով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը դիմել է դատարան։ Գագիկ Ոսկանյանի մասով ևս գրասենյակում սպասում են Ադրբեջանում իրավական գործընթացների ավարտին։

Հիշեցնենք, նախօրեին ադրբեջանցիների կողմից ադրբեջանական անցակետից խաղաղապահների ներկայությամբ առևանգվել էին 3 երիտասարդներ, Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը, որոնց նկատմամբ Ադրբեջանը «վարչական կալանք» էր կիրառել՝ 10 օր ժամկետով։

Հիշեցնենք նաև, որ ուսանողներին մեղադրում էին «Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի համար»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ