Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:55 28-08-2023

Բացահայտվել են պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներ Ռ. Ա.-ն և Հ. Մ.-ն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարզել են, որ Ա. Ս.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել։ Վարորդն իր կողմից թույլ տված իրավախախտումը չարձանագրելու համար փորձել է որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ դնել պարեկ Հ. Մ.-ի գրպանը: Նույն պահին պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա. Ս.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ էլ սթափության զննության ժամանակ պարզվել է, որ Ա. Ս.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մյուս քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Շենգավիթի վարչական շրջանում ծառայություն իրականացնող պարեկներ Ն. Ս.-ն և Ռ. Գ.-ն կանգնեցրել են վարորդ Ա. Բ.-ի կողմից վարած ավտոմեքենան և կասկած ունենալով վարորդի կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու մասին՝ ստուգել են նրա սթափության վիճակը: Պարզելով, որ Ա. Բ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այդ ընթացքում Ա. Բ.-ն իր կողմից թույլ տված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար պարեկ Ն. Ս.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք՝ այն մտցնելով վերջինիս տաբատի գրպանը: Հիշյալ վայրից Ա. Բ.-ն կաշառք տալու /առաջարկելու/ հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել է ոստիկանության բաժին:

Մեկ այլ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկներ Կ. Գ.-ն և Մ. Ս.-ն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են Ճ. Չ.-ի վարած ավտոմեքենան և ստուգել կողային ապակիների լուսաթափանցելիությունն ու վարորդի սթափության աստիճանը: Արդյունքում պարզվել է, որ Ճ. Շ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված է եղել: Այս հանգամանքը հայտնաբերելով` պարեկ Կ. Գ-.-ն կազմել է համապատասխան արձանագրություն և Ճ. Չ.-ին մեկ տարի ժամկետով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու համար Ճ. Չ.-ն մոտեցել է պարեկ Կ. Գ.-ին և քողարկված ձևով՝ իբրև շնորհակալության ձեռքսեղմամբ, նրան տվել 10.000 ՀՀ դրամ կաշառք: Նույն պահին կաշառք առաջարկելու կասկածանքով Ճ. Շ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Ա. Ս.-ին, Ա. Բ.-ին և Ճ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված երեք քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ

Ձեզ գուցե հետաքրքրի