Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:05 28-08-2023

Ինչ-որ մեկը վերելակ է ջարդում, մյուսը՝ նկարում. Ավինյան

Երևանի Մաշտոցի պողոտայի գետնանցումում տեղադրվել է հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված վերելակներ, մյուսը տեղադրվելու է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող թիվ 76 դպրոցի հարևանությամբ գտնվող գետնանցումում: Այս մասին նշվեց այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկանություն փոխանցվել է հաղորդում Բաղրամյան պողոտայի գետնանցումում նոր տեղադրված վերելակը կոտրելու դեպքի վերաբերյալ:

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցը պատասխանեց, որ հաղորդում ուղարկվել է, իսկ ոստիկանության Երևանի բաժնի պատասխանատուն զեկուցեց, որ ընթացք է տրված դիմումին:

«Շատ կարևոր է, որ այս անգամ քննությունն արդյունք տա: Առաջին անգամ գետնանցումում տեղադրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելկներ, ասենք երեք շաբաթ չանցած, ինչ-որ մեկը ջարդում է այն, հետո մեկ այլ մեկը գնում նկարվում է դրա կողքը, ես ուզում եմ նաև այս բոլոր հնարավոր կապերն էլ հասկանանք: Միգուցե այստեղ էլ կապ լինի, որովհետև ես չեմ տեսնում, թե որն է իմաստը և նպատակն այն ջարդելու»,-հայտարարեց Ավինյանը:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ