Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:30 28-08-2023

Գյուղում սուգ է, այսօր 3 լուսավոր տղաների հոգեհանգիստը կլինի․ Նոր Կյանքի բնակիչ

«Մեր գյուղում սուգ է, չենք կարողանում ուշքի գալ, մեծից փոքր բոլորը քարացած են, չենք կարողանում անգամ խոսել»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով 3 տղաների կյանք խլած ողբերգական դեպքին։

«Չենք հավատում, որ նման բան է տեղի ունեցել, երեքն էլ խելոք, համեստ, լավ ընտանիքի երեխեք էին։ Բառեր չկան ասելու։ Այսօր երևի տղաների հոգեհանգիստը կլինի, վաղը՝ հուղարկավորությունը։ Տեղեկություններ կան, որ մեր երեք լուսավոր տղաների հոգեհանգիստը գյուղի մշակույթի տանն է լինելու, որ երեքին միասին հրաժեշտ տան գյուղացիները»,- ասաց մեր զրուցակիցը։

Նոր Կյանք գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկն էլ, որը 3 տղաներին էլ դասավանդել է ասաց․

«Մեծ ցավ ենք ապրում, չեմ հավատում, որ սեպտեմբերի 1-ին մտնելու եմ դասարան ու իրենց չտեսնեմ։ Սպարտակն ու Էրիկը 15 տարեկան էին, իրար դասարանից էին, իսկ Վիտալին 13 տարեկան էր։ Մի քանի օր առաջ գրքերը ստացել էին, բայց ․․․»։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել:

Փրկարարները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ