Արայիկ Հարությունյանն է որոշում՝ ովքեր և ինչու են անցնում Հակարիի կամուջը
copy image url

Արայիկ Հարությունյանն է որոշում՝ ովքեր և ինչու են անցնում Հակարիի կամուջը

Ներքին 1 տարի առաջ - 18:00 22-08-2023
Արդեն երկորդ օրն է՝ Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիներ են տեղափոխվում Արցախից Հայաստան։ Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում բուժում ստացող 7 քաղաքացի՝ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Մի կողմից այս կադրերից տպավորություն է ստեղծվում, որ Արցախից բնակչության արտահոսք կա, մյուս կողմից էլ ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են այդ կադրերը, ինչպես նաև անցակետով անցնող քաղաքացիների հետ հարցազրույցներ, որտեղ անցակետը հատող ուսանողները խոսում են անցակետում սպասարկման որակի մասին՝ նշելով ամեն բան կարգին է, որ իրենց նորմալ սպասարկում են անցակետում և այլն։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հարցին, թե արդյո՞ք Արցախից արտահոսք կա՝ պատասխանեց՝ հասկանալի է, որ Հակարիի կամուրջը, որտեղ անցակետը դրված է՝ փակ է։ «Միանշանակ փակ է, առանց ինչ-որ նախնական պայմանավորվածությունների ադրբեջանական կողմի հետ, այստեղից որևէ տեղաշարժ անհնար է, ցանկացած դեպքում՝ անհնար է։ Իհարկե, մեր մոտ էլ են բազմաթիվ հարցեր առաջանում, քանի որ ստացվում է, որ եթե նույնիսկ լինում են պայմանավորվածություններ՝ դա պաշտոնապես չի հայտարարվում։ Հետևաբար, ես չեմ կարող ասել՝ կա՞ արտահոսք, թե՞ չկա։

Տեսանյութերը նայելուց մեզ մոտ էլ հարցեր են առաջանում, և երբ մենք էլ հնարավորություն ենք ունենում իշխանավորներին հարցեր ուղղելու՝ իրենք ամեն անգամ մեկնաբանում են, որ երբ Կարմիր խաչով բուժառումները գնում են՝ իրենց հետ կան ուղեկցողներ։ Հետևաբար, կրկնակի շատանում է անցակոտով անցնողների թիվը։

Ինչ վերաբերում է երեկվան՝ այդպես էլ որևէ պարզաբանում չստացանք, թե ինչպես, ովքեր և ինչու են անցել Հակարիի կամուջը»,- նշում է պատգամավորը։

Հակոբյանն ընդգծեց, որ նման բաներ տեղի են ունենու մեկ անձի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահի, ինքն էլ պետք է այս հարցով պարզաբանում տա։

Հարցին, թե ովքեր էին կամուրջն անցնողները ՝ Հակոբյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։

«Ամիսներ առաջ, երբ քննարկում է տեղի ունեցել Արցախից դուրս՝ Հայաստանում և այլ երկրների բուհեր ընդունված ուսանողների ուսման խնդիրների լուծումների տարբերակների մասին, բավականին շատ դեմ արտահայտվողներ են եղել այն տարբերակին, որ ուսանողները հատեն սահմանը, պայմանավորված այն հանգամանքով, որ նախ դա անվտանգ չէ, մյուս կողմից էլ այդ ուսանողները կարող էին հեռավար կրթություն ստանալ։

Օրինակ, կորոնավիրուսի ժամանակ եղել են ուսանողներ, որոնք ուսումնառության 4 տարիներից 3-ը չեն հաճախել բուհեր, հեռավար կապով Հայաստանի բուհերում սովորում էին՝ Արցախում գտնվելով։ Սա ոչ թե քաղաքական առումով պետք չէր անցքեր ման գալ կարմիր գծերի մեջ, և փորձել տեղափոխել, այլ ընդամենը պետք էր ի լուր աշխարհի ցույց տալ, որ այսօր մեր երեխաները զրկված են նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից։ Բայց ինչպես է բնորոշ է մեր իշխանույթուններին՝ տնավարի հարցեր են լուծում, այլ ոչ թե քաղաքական լուծումներ է փնտրում։

Մենք արդեն բազմիցս փաստել ենք, որ Արայիկ Հարույթունյանը ո՛չ պետական գործիչ է, ո՛չ էլ քաղաքական, հետևաբար, ինչպես Արցախի կառավարումն է խնամի ծանոթ բարեկամով, այնպես էլ նման հարցերին ինքը նույն կերպ է փորձում լուծումներ գտնել։ Որևէ քննարկում չի եղել, չգիտեմ դա մեկ մարդու որոշո՞ւմ էր, թե՞ քննարկվել է իր մերձավոր շրջապատի հետ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

18:30 Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին եկել էր աշխատանքի
23:06 Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ. 2020 թ. պատերազմի հերոսը՝ Արսեն Թորոսյանին
12:07 Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից
17:30 Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 
12:16 Թուրքիայի նախագահի լիազորությունները փոխանցվել են Ջևդեթ Յըլմազին
21:39 Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի
16:30 Երեխան չպետք է 7 տարեկանից 2-րդ դասարան գնա. հոգեբանը դեմ է ԿԳՄՍՆ-ի որոշմանը
17:53 «Վատ պահվածքի» դեպքում ցմահները նման պատժի են արժանանալու․ Սրբուհի Գալյանը գոռացել ու սպառնացել է
18:19 Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու Վաղարշապատի համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
10:29 Աղոթքով ու սխտորով «բուժված» դեռահասը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում. Gazeta

Ձեզ գուցե հետաքրքրի