Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապրակել Փաշինյնի և Ալիևի այսօրվա հանդիպումից և կից գրել․
«Սա ոչ մի պարագայում պաշտոնական կամ անգամ աշխատանքային հանդիպում չի կարող որակվել։ Զրույցի վայրը` համաժողովի ճեմասրահ, առանց դրոշների, ոչ համարժեք աթոռներ, անհասկանալի մարդկանց ներկայություն...
Ալիևը բազմել է հարմարավետ երկտեղանոց բազմոցին, իսկ իրեն նստեցրել են փոքրիկ աթոռին։ Իհարկե մեծ ձեռքբերում է, որ նստած է, այլ ոչ թե չոքած, աթոռ է, ոչ թե կոճղ»։