copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:19 19-05-2021

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին։

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների սոցիալական խնդիրները։ Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ պաշտպանության բանակի և Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ներկայացուցիչները։