Սպիտակ վագր, զեբրեր, եվրոպական եղնիկ․ Գագիկ Ծառուկյանի նվերը Երևանի կենդանաբանական այգուն

Ներքին 1 տարի առաջ - 11:30 22-08-2023
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի կենդանաբանական այգուն նոր կենդանիներ է նվիրել։

Կենդանիների մի մասն արդեն ցուցադրվում է, օրինակ՝ զեբրերն ու եվրոպական եղնիկները, որոշներն էլ՝ կարանտինային շրջանում են: Զեբրերը բերվել են Հարաֆային Աֆրիկայից։ Այգու նոր բնակիչներն են նաեւ սպիտակ վագրը, արջը, 4 մորուքավոր բաշավոր ոչխարները։

«Կենդանիները հյուսաֆրիկյան տեսակի են, ընգրկված են միջազգային Կարմիր գրքում՝ որպես հատուկ պահպանության տակ գտնվող տեսակ»,- նշել է Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։

Այժմ այգում բնակվում է 150 տեսակի 900 կենդանի։ Եվս մի քանի նոր կենդանիների նվիրատվություններ ստանալու մասին կան պայմանավորվածություններ։

Ամենից շատ դիտված