Ներքին 3 ամիս առաջ - 11:37 10-05-2026

Մեր տան վայրի ծաղիկ, անսանձ եղնիկ. Արաքսյա Մելիքյանի հուզիչ շնորհավորանքը դստեր 13-ամյակին

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանի ընտանիքում տոնական տրամադրություն է. նրա դուստրը՝ Կարինեն, դարձել է 13 տարեկան: Այս առթիվ Արաքսյան սոցցանցերի իր էջերում կիսվել է անչափ յուրահատուկ ու զգացմունքային շնորհավորանքով, որը չի թողել անտարբեր և ոչ մի հետևորդի:

Իր գրառման մեջ դերասանուհին դստերը բնութագրել է ամենաջերմ ու գունեղ բառերով. «Մեր տան վայրի ծաղիկ, 13 ամյա անսանձ եղնիկ: Շնորհավոր տարեդարձդ, իմ «ուրիշ», քեզ անսահման սիրում ենք։ Մի խնդրանք ու մաղթանք ունեմ՝ պարզապես երջանիկ ու ինքնաբավ կյանք ունեցիր: Քո ամեն ճամփի մեջ միշտ ձեռքդ բռնած կլինեմ ու կլինենք՝ քո մեծ ու փոքր ընտանիք»։

Այս հուզիչ տողերը վայրկյանների ընթացքում մեծ արձագանք են ստացել: Հետևորդները հեղեղել են մեկնաբանությունների դաշտը ջերմ բարեմաղթանքներով՝ նկատելով, որ Արաքսյայի մայրական խոսքերը լի են խոր իմաստությամբ և անսահման սիրով:

Կարինեի 13-ամյակը դարձել է ևս մեկ առիթ՝ տեսնելու դերասանուհու ընտանեկան ջերմությունն ու ամուր կապը երեխաների հետ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում