Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Վերջինս հայտնել է, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: