Ներքին 1 տարի առաջ - 15:42 13-03-2025

Ինչու չի՞ պատժվել քաղաքացուն բռնության ենթարկած ոստիկանը. ՆԳ նախարարի պարզաբանումը

Ցանկացած իրավախախտման դեպքում պիտի գնահատենք ընդհանուր իրավիճակը, իրավախախտման բովանդակությունը, իրավախախտի վարքագիծը այդ իրավախախտման առնչությամբ, ինչպիսի մոտեցում ունի, խոստովանում է, որ կատարել է որոշակի էթիկական կանոնների խախտում, թե չի խոստովանում, և տվյալ իրավիճակում իրականացվում է ծառայողական քննություն։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով տեսանյութին, որտեղ ոստիկանը քաղաքացուն անհեթեթ պահանջ էր ներկայացրել, ասելով՝ աչքերդ չկլորացնես, իսկ հետո հայտնի դարձավ, որ նա չի պատժվել:

«Ծառայողական քննությամբ այո, ֆիքսվել է, որ կա էթիկայի կանոնի խախտում տվյալ արտահայտության կիրառմամբ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ աշխատակիցը կարգապահ աշխատող է, հաշվի առնելով կենսագրությունը, անկեղծորեն խոստովանել և զղջացել է, որ այդպիսի վարքագիծ է ցուցաբերել տվյալ իրավիճակում, օրենքը թույլ է տալիս նմանատիպ ծառայողի նկատմամբ սկզբում ֆիքսել, իսկ կարգապահական տույժի կտորը, դա արդեն ըստ իրավիճակի պետք է գնահատվի։

Կարծում եմ, որ ձեզ համար կարևոր է հասկանալ, որ ծառայողական քննությունով ֆիքսվել է, որ կա խախտումը, բայց հաշվի առնելով անձի վարքագիծը և անձի ընդհանուր կենսագրականը որոշվել է այս անգամ չկիրառել կարգապահական տույժ:

Բայց եթե հետևեք նաև ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության մեր հայտարարություններին, տարբեր ամփոփումներին, նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի տարբեր արդյունքներին, կնկատեք, որ շատ են այնպիսի ծառայողներ, որոնց որ ըստ իրավիճակի, կոնկրետ կարգապահական տույժեր են նշանակվում, կամ աշխատավարձային պահումների որոշակի տեսքով, կամ նկատողության, խիստ նկատողության կամ ընդհուպ մինչ էլ ծառայությունից ազատման տեսքով»:

Հիշեցնենք, որ 2024-ի դեկտեմբերին Գումի շուկայում բռնության էր ենթարկվել մի մսավաճառ։ Ոստիկանության ծառայողներով շրջապատված քաղաքացու պարանոցը սեղմած կարմիր բերետավորը նրան քարշ էր տվել բերման ենթարկելու համար նախատեսված ավտոմեքենայի մոտ այնուհետև ասել՝ «Աչքերդ չկլորցնե՛ս»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել