Ներքին 3 տարի առաջ - 19:48 17-08-2023

Կդյուրացվի անձի՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի ստացման գործընթացը

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի ստացումն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացիների համար՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմելու գործող պահանջին ստեղծելով առցանց՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով դիմելու հնարավորություն։

Որոշման նպատակն է նախ և առաջ հստակեցնել տեղեկանքի բովանդակությունը՝ «ՀՀ քաղաքացի չհանդիսանալու» ձևակերպման մասով՝ ապահովելով միասնական վարչարարություն և դյուրացնել անձի՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի ստացման գործընթացը: Մասնավորապես, ստեղծել առցանց դիմելու հնարավորություն, ինչպես նաև առավել հստակեցնել տեղեկանքի տրամադրման ընթացակարգը, տրամադրվող տեղեկության բովանդակությունը, դրանց միատեսակ լինելը, սահմանել տեղեկանքի նոր ձևերը, ապահովել դրանց իսկությունն առցանց՝ www.e-verify.am կայքի միջոցով ստուգելու հնարավորություն։ Արդյունքում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կկարողանա աշխարհի ցանկացած վայրում գտնվող ՀՀ քաղաքացիներին տրամադրել ՀՀ քաղաքացիության մասին երկլեզու տեղեկանք՝ դրանց փոխանցումն իրականացնելով փոստի միջոցով։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»