Դատական նիստը տեղեկանքի հիման վրա հետաձգեցին․ դա հանցագործության հատկանիշներ է պարունակում․ փաստաբան

Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:35 10-06-2022
Այսօր Վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Իգոր Խաչատուրովի կալանքի վերաբերյալ նիստը, սակայն դատավորը և դատախազը չեն ներկայացել դատարան։

Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ներկայացրել է, թե ինչ է կատարվել այնտեղ։

«Դատարանը խուսափում է արդարադատություն իրականացնելուց, ինչը օրենքով պարտադիր է, և պարատավոր է իրականացնել։ Ես հիմա շատ կարճ կներկայացնեմ, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել։
Իգոր Խաչատուրովի նեկայացրած բողոքը Վերաքննիչ դատարանում մուտքագրվել է հունիսի 6-ին, հունիսի 7-ին մակագրվել է Տիգրան Սիմոնյան կոչեցյալ դատավորին, որից հետո եռօրյա ժամկետում պետք է գործի քննություն իրականացվեր։ Եվ այս ընթացքում անընդհատ փորձել եմ ճշտել, թե վերջիվերջո երբ է նշանակված այդ դատական նիստը։

Ճարահատյալ դիմել եմ Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի կապ ապահովվի աշխատակազմի հետ, և նրա աջակցությամբ այդ պահին ինձ հաջողվեց կապ հաստատել կազմի հետ։ Կազմից ինձ տեղելացրին, որ դեռևս դատական նիստ չի նշանակվել, և նշանակվելու պես՝ ինձ գրավոր կծանուցեն։

Ես հասկացա՝ միտումը որտեղ է գտնվում, որ ծանուցագիրը ուղարկեն, չհասնի դատական նիստը, կա՛մ իմ բացակայությամբ անցկացնեն, կա՛մ հետաձգեն կողմերի չներկայանալու պատճառով։ Հաջորդ օրը միջնորդություն ներկայացրեց, որ ինձ պետք չի ծանուցել նիստի մասին, այլ խնդրում եմ ծանոթացնել վարույթի նյութերին։ Ինձ երկու օր այդ գործի նյութերն էլ չտվեցին, որ ծանոթանամ։

Երեկ ինձ զանգեց Վերաքննիչ դատարանի նախագահը և ասաց, որ դատական նիստը նշանակված է այսօր։ Մենք եկել և դահլիճում սպասում էինք, որ դատական նիստը տեղի ունենա, բայց 20 րոպե անց հայտարարեցին, որ դատական նիստը տեղեկանքի հիման վրա հետաձգվում է։ Դա անկհայտորեն հանցագործության հատկանիշներ է պարունակում»։



Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
21:07 Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում ՀՀ-ում. Արտակ Բեգլարյան
19:20 Անհարմար բան ստացվեց․ «ահաբեկիչների» զենքերն օրինական են, փամփուշտները՝ կրակված
19:04 «Միստիկ հեղաշրջման» ամիս-ամսաթիվը. այն պետք է տեղի ունենար 1 տարի առաջ. Ռուբեն Մխիթարյան
22:12 Իշխանությունը հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում. Լևոն Քոչարյան
22:39 2-րդ երկրաշարժը՝ Մարտունի քաղաքի մոտ
21:24 Փաշինյանն անցել է անգամ դավաճանության բոլոր գծերը, նա թշնամի է. Սրբազան պայքարի մասնակից
23:57 Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյանը՝ «հեղաշրջման պլանի» մասին
15:38 Վերելակն ընկել է 12-րդ հարկից․ ներսում մարդիկ են եղել
19:28 Նիկոլը առաջնորդվում է հետևյալ կերպ. կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինելու. քաղաքագետ