Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:15 17-08-2023

Կարմիր Խաչը դեռևս չի տեսակցել երեկ գերեվարված 40-ամյա պահեստազորայինին

Ադրբեջանի զինված ուժերը երեկ՝ օգոստոսի 16-ին, գերեվարել և ձերբակալել են ՀՀ քաղաքացի, 40-ամյա պահեստազորային Գագիկ Ոսկանյանին։

Oragir.News-ը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են իրականացվում, այդ ուղղությամբ։

«Այս պահին որևէ գործողության մասին չեմ կարող ասել, ընթացակարգ ունենք, փորձում ենք հասկանալ իրավիճակը և ըստ այդ ընթացակարգերով շարժվել»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք Կարմիր խաչը տեսակցե՞լ է Գագիկ Ոսկանյանին, Զառա Ամատունին պատասխանեց․

«Այս պահին ընդամենը կարող ենք ասել, որ տեղյակ ենք դեպքի մասին և փորձում ենք հասկանալ իրավիճակը, թե որտեղ է քաղաքացին և այլն։ Դա գործընթաց է, դա աշխատանք է իշխանությունների հետ, դա աշխատանք է ընտանիքի հետ։ Տեսակցության մասին այս պահին որևէ բան չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ: Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակեցին գերեվարված տղամարդու լուսանկարն ու տվյալները՝ Գագիկ Աշոտի Ոսկանյան, 1983 թվական։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա