Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:44 03-12-2021

Նոյեմբերի 16-ին գերեվարված տասնյակ զինծառայողներին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ նոյեմբերի 16-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողները դեռևս զուրկ են միջազգային պաշտպանությունից։ Նրանց ճակատագրերը վտանգված են։

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ նոր գերեվարված անձանց հետ հանդիպում դեռ տեղի չի ունեցել։

«Տեսակցություն դեռ չի եղել։ Որևէ այլ՝ բովանդակային մասով երկխոսության և հաստատումների մասին մանրամասներ չեմ կարող հաղորդել։ Կարող եմ փաստել, որ երկխոսությունը շարունակվում է կողմերի հետ»։

Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիայից անցել է 17 օր, որի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, գերեվարված է 31 զինծառայող։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ՝ առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են ու շրջանառության մեջ դրել «24+8» բանաձեւը։

Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ գերեվարված քաղաքացիներից մեկին, որը նաև ծանր վիրավոր էր, վերադարձվել է։ Բաքուն, սակայն, չի շտապում պաշտոնապես հաստատել այն անձանց տվյալները, որոնք նոյեմբերի 16-ից գտնվում են գերության մեջ։ Զառա Ամատունին հայտնել է, որ այս պահին կապի մեջ են համապատասխան իշխանությունների հետ։ Երկու կողմերի հետ էլ ընթանում են կոնֆիդենցիալ երկխոսություններ։

Միաժամանակ, Բաքվում շարունակում են պահվել նաև 44-օրյա պատերազմում գերեվարված զինծառայողները։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հոկտեմբերին են այցելել գերեվարված և պատանդառված հայերին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ: Ըստ հայկական կողմի, Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: Այս թվի մեջ նոյեմբերի 16-ին գերեվարվածները ներառված չեն։

«Հաստատված վերջին այցը եղել է հոկտեմբերին։ Խոսքն այն անձանց մասին է, որոնց մասին հաստատումները ստացել ենք և պարբերաբար այցելել ենք։ Հաջորդ այցերի հետ կապված չեմ կարող ասել, դրանք մեկ օրում չեն լինում, մինչև ընտանիքներին չենք հաղորդում, հաջորդ այցերի մասին հաստատում չենք ներկայացնում»,- տեղեկացրեց Ամատունին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի