Մամուլ 3 տարի առաջ - 09:10 17-08-2023

Էկոնոմիկայի փոխնախարարը քրոջն ավտոտնակ է նվիրել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Շարունակելով իշխանության գլխին կանգնած անձանց ֆինանսական միջոցների ուսումնասիրությունները՝ բացահայտում ենք, որ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը 2015 թվականին միանձնյա սեփականությամբ ձեռք է բերել բնակարան Ռուսաստանի Դաշնությունում, իսկ 2011 թվականին՝ ավտոտնակ՝ ՌԴ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականին Տերյանը ավտոտնակը նվիրատվությամբ փոխանցել է քրոջը՝ Ռոզի Տերտերյանին։

Տերյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 905 հազար դրամ, 15 հազար դոլար, 18 հազար 519 եվրո և 1 մլն 65 հազար ռուբլի։ Կանխիկ դրամական միջոցները հազմել են 1 մլն 771 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմում են 18 մլն 642 հազար դրամ, որից 13 մլն 582 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 60 հազարը Ռուս-հայկական համալսարանից է՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 961 հազար դրամ։

Այսպիսով, բանկային համակարգում աշխատած պաշտոնյաների շարքը համալրում է նաև Նարեկ Տերյանը, որը նախկինում՝ 2017-2018 թվականներին, աշխատել է Մոսկվայի շրջանի կառավարությունում՝ որպես խորհրդական։

Հիշեցնենք նաև, որ Նարեկ Տերյանն այն քաղաքական գործիչն է, որ ձախողել է Հայաստանը «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» ցուցահանդեսում ներկայացնելու հնարավորությունը։ Նրա կատարած բոլոր ծախսերը կատարվել էին պետական բյուջեյի հաշվին, այն ժամանակ անգամ Քովիդի թեստի գումարն էր պետբյուջեից հատկացվել։ Սակայն ցուցահանդեսին ցուցանմուշների փոխարեն բուկլետներ էր դրել տաղավարում, իսկ հեղափոխականները մեղադրում էին բոլորին, բացի իրենցից»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»