Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 00:17 17-08-2023

Կարևոր է երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը Ռուսաստանի աջակցությամբ․ ՌԴ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ներկայումս, ավելի քան երբևէ, տեղում քայլեր են անհրաժեշտ արագորեն թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ»,- ԱԽ նիստի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ներկայացուցիչը։

Նա նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը երկու կողմերի աջակցությամբ ամեն ջանք գործադրում է, որպեսզի արագորեն հանգուցալուծվի այս ճգնաժամը իր բարեկամ երկու երկրների՝ Հայաստանի ևԱդրբեջանի միջև։

«Մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով բոլոր մակարդակներում և տեղում, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքը կանխի մարդասիրակն աղետը տարածաշրջանում։ Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի արագորեն վերսկսվի պարենի, դեղորաքի և անհրաժեշտ այլ պարագաների մատակարարումը ԼՂ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը»,- ասաց նա։

Նա շեշտեց, որ շատ կարևոր է երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը Ռուսաստանի աջակցությամբ, որպեսզի վերականգնվեն տրանսպորտային ուղիները։

«Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ և իրավունքերի երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար միջազգայնորեն ճանաչված սկզբուքների հիման վրա՝ Ադրբեջանի օրենքների համատեքստում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի