Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:39 16-08-2023

Ամուսինը հղի կնոջը գրկած հասցրել է ծննդատուն և լույս աշխարհ է եկել արցախցին՝ 4.2 կգ քաշով

Արցախում իմ հարազատները, ընկերներն ու ծանոթները միջին վիճակագրական արցախցու նման կամքով ամուր են, բայց միևնույն ժամանակ կրում են ծայրահեղ ծանր դժվարություններ, որոնց վերաբերյալ ամեն անգամ թվում է այնքան ասելիք կա, բայց միևնույն ժամանակ երբ ուզում ես ինչ-որ բան ասել, հասկանում ես, որ սպառվել են բոլոր նախադասությունները։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստագրող ռեժիսոր, զրուցավար Գագիկ Հարությունյանը։

«Այ այդպիսի մտքեր կարելի է տեսնել սովամահության պատճառով տարածվող լուսանկարների վրա, այ դա ասելիք է արդեն, որը էլի էմոցիա չի արթնացնում հասարակության էն շերտի մոտ, որի մոտ մինչ այս էլ էմոցիա չէր արթնանում։ Ասելիքը որպես այդպիսին մնացել է լռության մեջ, այ էդքան վատ է ամեն ինչ... Կոչեր, հորդորներ, էլ մեզ չեն զարմացնում, մենք ուզում ենք գործողություն... Այս պահին 120 հազար արցախցի շրջափակման մեջ սովամահության է ենթարկում, երեկվա դեպքը տղամարդու, այսօրվա հղի կնոջ և չծնված երեխայի մահվան դեպքը։ Իհարկե, հերոսական դեպքեր էլ կան, օրինակ երբ մեքենա չեն գտնում, որ կնոջը տանեն ծննդատուն, երբ արդեն ցվաեր ուներ, ամուսինը Ստեփանակերտի մի ծայրից մյուսը ծայր կնոջը գրկած տարել է, և փառք Աստծո ծնվել է այդ արցախցին 4.2 կգ քաշով»։

Հարցին՝ երբ ասում է գործողություն, ի՞նչ նկատի ունի, ասաց. «Իմ կարծիքը հետևյալն է, որ առաջին օրվանից պետք է պատրաստվեր մի քանի հազարանոց հատուկ ջոկատային, և երբ ծայրահեղ ծանր իրավիճակում կլռեր ամեն բանակցություն և անօգուտ դուրս կգար, կկարողանայինք ուժով բացել միջանցքը, ոչ թե խնդրել ուրիշներին։ Ոչ, ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու խնդիրը, դա միայն մենք պիտի անենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան