Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:15 16-08-2023

Ինչ է առաջարկել Լավրովը Արցախի բնակչության իրավունքների վերաբերյալ

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը գրել է.

«Այս փաստաթուղթն է առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին…

Ստիպված եմ հրապարակել, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում։ Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխել իր վերաբերմունքն ու պլանները։ Սպասենք»։

Լավրովի առաջարկը բաղկացած է 14 կետից, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․

1. Օրենքի առաջ հավասարություն և իրավահավասար պաշտպանություն. էթնիկ, լեզվական կամ կրոնական և այլ հիմքերով խտրականության բացառում։

2. Իրենց կոմպակտ բնակության վայրերից հայ բնակչության բռնի/ոչ ինքնակամ վերաբնակեցման կանխարգելում։

3. Տեղական իշխանություններին և զինված խմբավորումներին մասնակցելու պատրվակով հայ բնակչության հալածանքների, պատժի և իրավունքների ցանկացած սահմանափակման օրենսդրական արգելք՝ բացառությամբ այն անձանց, որոնք դատական կարգով մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների համար։

4. Հայ բնակչության համամասնական ներկայացվածությունն օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների հանրապետական, մարզային և քաղաքային կառույցներում, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունում և դատախազությունում։

5. Մասնակցություն հանրապետական, մարզային և տեղական մակարդակներում հայ բնակչությանը վերաբերող որոշումների մշակմանը և ընդունմանը։

6. Ադրբեջաներենի հետ հայերենի ազատ օգտագործումը պետական հաստատություններում, այդ թվում՝ պաշտոնական նամակագրությունում և գրասենյակային աշխատանքում, ինչպես նաև հայաշատ բնակավայրերի հասարակական վայրերում, ներառյալ ճանապարհային նշանների, ցուցանակների տեղադրումը և հայերենով հայտարարությունները։

7. Հայ բնակչության մասնավոր սեփականության, այդ թվում՝ անշարժ գույքի և հողամասերի անձեռնմխելիությունը։

8. Հասարակական կազմակերպությունների ստեղծում և դրանց անխոչընդոտ գործունեության ապահովում։

9. Պայմանների ապահովում, որն անհրաժեշտ է հայ բնակչության համար իր կրոնի ազատ դավանանքի, կրոնական հաստատությունների և կազմակերպությունների գործունեության համար։ Նրանց ունեցվածքի անձեռնմխելիություն։

10. Հայ մշակույթի և ազգային ինքնության, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության պահպանում, հայերենով զանգվածային լրատվության միջոցների զարգացում։

11. Պետական և մասնավոր ուսումնական հաստատություններում հայալեզու նախադպրոցական, նախնական, միջնակարգ և բարձրագույն կրթության ստացում։

12. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև առանձին համաձայնագրի հիման վրա նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում բնակվող հայ բնակչության և Հայաստանի Հանրապետության միջև սերտ մշակութային, կրթական, գիտական, լրատվական, սպորտային և այլ մարդասիրական կապերի ապահովում։

13. Հայ բնակչության կողմից սահմանից այն կողմ ազատ և խաղաղ կապերի հաստատում և պահպանում այլ պետությունների տարածքում օրինական կերպով տեղակայված անձանց հետ, մասնավորապես, այն անձանց, ում հետ նրանք ունեն ընդհանուր էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնություն կամ ընդհանուր մշակութային ժառանգություն։

14. Դրսից հայ բնակչության համար տնտեսական և մարդասիրական օգնության անխոչընդոտ ստացում։


Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա