Ով է ձեզ վճարել․ խաղաղապահները՝ ճանապարհը փակած արցախցիներին

Ներքին 1 տարի առաջ - 12:55 16-08-2023
Այսօր առավոտյան լարված իրավիճակ էր ստեղծվել Արցախում, ռուս խաղաղապահները սպառնում էին ՀՄՄ-ով (БТР) անցնել իրենց ճանապարհը փակած քաղաքացիական անձանց մեքենաների վրայով։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Միջանցքի ապաշրջափակման շարժման» անդամները փակել էին ռուս խաղաղապահների ճանապարհը՝ պահանջելով հրատապ միջոցներ ձեռնարկել՝ Բերձորի միջանցքը բացելու համար։

Ավելի ուշ խաղաղապահներն իրենց ճանապարհը փակած մեքենան ձեռքով հեռացրել են տարածքից։

Հատկանշական է, որ խաղաղապահներից մեկն ակցիայի մասնակիցներից մեկին հարց է ուղղել, թե ով է նրանց վճարել, այն պարագայում, երբ արդեն 247 օր է արցախիները տոտալ շրջափակման մեջ են, իսկ նախօրեին Արցախում սովից 40-ամյա քաղաքացի էր մահացել։

Ակցիայի նախաձեռնող խմբի անդամներից Արթուր Օսիպյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց քանի որ արդեն ծանր տեխնիկա էին օգտագործել՝ ճանապարհը փակած մեքենան հանեցին․ «Մենք պլանավորում ենք մեր հետագա քայլերը, որովհետև մենք այլ տարբերակ չունենք, Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի»։

Օսիպյանը պատմեց, որ օգոստոսի 4-ին դիմել էին խաղաղապահներին ու բացատրել իրավիճակը, ինչպես նաև նշել էին, որ այս իրավիճակը հետագայում անդառնալի պրոցեսների է բերելու։ «Մեզ ասացին՝ գրավոր տեսքով, մենք գրավոր գրեցինք ու պահանջեցինք ապահովել մեր խաղաղ երթը դեպի Հակարիի կամուրջ, որպեսզի ինքնուրույն կամուրջն ապաշրջափակենք, մեզ անհեթեթ պատասխան են տվել, որ խաղաղապահներն իրավասություն չունեն խաղաղ երթերի և ակցիաների անվտանգությունն ապահովել։ Մենք էլ փակել ենք իրենց ճանապարհը։

Մենք փորձեցինք իրենց լսելի դարձնել մեր ապահանջը, որպեսզի իրենք հասկանան, որ արհամարհել մեզ այնպես, ինչպես իրենք են արհամարհել՝ մենք պատրաստ չենք դա հանդուրժել»։

Նա ընդգծեց, որ իրենց պայքարը միանշանակ շարունակվելու է, որովհետև չպայքարելու տարբերակ իրենք չունեն։ «Հետագայում մենք փորձելու ենք ավելի մարդաշատ ակցիաներ անել, ծանր տեխնիկայով լինենք, որ չկարողանան իրենց տեխնիկայով իրենց հարցերը լուծել ու մեզ լուրջ վերաբերվեն։ Իրենք պետք է կատարեն իրենց վրա դրված պարտականությունները, մենք իրենց ասում ենք, որ եթե իրենք չեն կարողանում բացել միջանքը, ապա մենք պատրաստ ենք համատեղ ուժերով դա անել, բայց իրենք տեղից չեն շրաժվում, երևում է, որ իրենք աչք են փակում ու գիտակցաբար են դա անում։

Ռուս խաղաղապահներն այդպես չեն վարվում ադրբեջանցիների հետ, դողում են դեմները, իսկ խաղաղ բնակչության նկատմամբ, որոնց անվտանգությունը պետք է ապահովեն՝ տեսել եք, թե ինչպես են վարվում»։

Հարցին, թե ինչո՞ւ ժամանակին նույն БТР-ով չցրեցին այսպես կոչված բնապահպան-ակտիվիստներին՝ Օսիպյանն ասաց, որ ոչ միայն չցրեցին, այլ նաև հենց իրենք են բացել այդ էկոակտիվիստների մուտքը, որոնց տեղում այսօր տեղակայված են ադրբեջանական զորքերը։ «Հենց գեներալ Վոլկովն է բացել իրենց մուտքը։ Այսինքն իրենք չեն արել, որովհետև շրջափակումը եղել է իրենց համատեղ ուժերով»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր