Փրկարարները քարշակով դուրս են բերել Վերին Խոտանան գյուղի ճանապարհը միակողմանի փակած բեռնատարը
copy image url

Փրկարարները քարշակով դուրս են բերել Վերին Խոտանան գյուղի ճանապարհը միակողմանի փակած բեռնատարը

Ներքին 1 տարի առաջ - 22:06 27-11-2023
Նոյեմբերի 27-ին, ժամը 17։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակել են (մոտ 500 մ) «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․) վերջինս շարունակել է ընթացքը: