Ներքին 3 տարի առաջ - 09:30 16-08-2023

Պարզապես ավետիս․ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում տո՞ւն է գնել

Oragir.News-ին տեղեկություններ են հասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի պատմական միջուկում՝ հայտնի Սլաբոտկա թաղամասում, առանձնատուն է գնել, ժամանակ առ ժամանակ ծպտված այցելում է Գյումրի։

Տեղեկությունը ճշտելու նպատակով Oragir.news-ը Սլաբոտկա թաղամասի բնակիչներից հետաքրքրվեց, բայց թաղամասի բնակիչներից ոմանք առաջին անգամ էին լսում այդ մասին, իսկ մի քանիսն էլ ասացին, որ անձամբ Փաշինյանին չեն տեսել, բայց մոտ մեկ ամիս առաջ «ծիծակ» համարներով ծառայողական մեքենա տեսել են իրենց թաղում։

«Ես Նիկոլին մենակ տելեվիզրով եմ տեսել, չիդեմ ուրդեղ ինչ է առել, չնայած ինքը թագավոր է, ամեն տեղ էլ կռնա տուն ունենա։ Խելքս չի կդրե, տիա, որ նայեք բլկոզ տներ են, էլ տեղ չկար պդի ըստեղ տուն առներ։ Մե քիչմ վերև ելնիք Վարդան Ղուկասյանի ապարանքն է, կողքի հետ սիրուն տներ կան, բայց ես չեմ կռնա ըսեմ Նիկոլի տունն է, թե չէ։ Շուտ-շուտ կերթա-գուկա, ըստի փեսա է, ինչ իմանամ»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Լյովա Խաչատրյանը։

Մեկ այլ բնակիչ Հովսեփ Անանիկյանն ասաց․ «Սաղ օրը ըստեղ ենք, մենք Նիկոլին չենք տեսել, բայց մե վախտմ առաջ էս կողմերը «ծիծակ» համարներով սլուժեբնի ավտո կար, բայց չեմ կռնա ըսեմ, ըդիկ ով էր։ Նիկոլը ժողովրդի ահու կռնա՞ ազատ ման գա, թեկուզ ըսենք առել է, ջանդամ չի առել, ինքը հեչ մարդու չի հետաքրքրե։ Այ ըսպես կուշտ ենք իրանից, իրա բերած ապագայից էլ, իրա խոնարհվելուց էլ, տո իրա սիրելուց էլ»։

Հիշեցնենք, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, թե իբր կինը՝ Աննա Հակոբյանը, առաջարկում է վաճառել իրենց Երևանի տունը և տեղափոխվել Գյումրի։

Սա Հայաստանի ղեկավարի մասին ֆանտաստիկ լուր է, քանի որ նշանակում է, որ այսքան աղետներից ու ձախողումներից հետո Նիկոլ Փաշինյանն իր ապագան գուցե տեսնում է Հայաստանում և մասնավորապես Գյումրիում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար