Ներքին 3 տարի առաջ - 19:02 15-08-2023

Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Ստեփանակերտում բացվել է սոցիալական -բարեգործական ճաշարան: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։ Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով, «Արցախի անվտանգության զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնությամբ:

«Իրականում Շարժումն ունի աշխատանքային հենասյունային խմբեր, որոնցից է սոցիալական ոլորտի առողջապահական խումբը, որտեղ քննարկումների ընթացքում հենց արցախցիների կողմից առաջարկվեց այս ծրագիրը, քանի որ այն նախադեպ ունի տարբեր երկրներում: Այն հավանության արժանացավ նաև ճակատի գործադիր կոմիտեի կողմից: Մտավախություն կար, որ հնարավոր է անհրաժեշտ ապրանքները չկարողանանք գտնել, բայց արագ սննդի ծառայություն մատուցող մասնավոր կազմակերպություններից մեկը պատրաստակամություն հայտնեց օժանդակել: Սոցիալական ցանցերում կարծիքներ են շրջանառվում, որ կարելի էր սնունդը բաշխել: Ո՛չ գործակալությունը, ո՛չ հանրային շարժումը սննդի պաշարներ չունեն. այդ ծառայությունը մատուցում է մասնավոր կազմակերպություն: Բացի այդ, սննդի բաշխում իրականացնելն այլ ծրագիր է, որով զբաղվում է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության սոցիալական ծրագրերի համակարգող Արմեն Մանգասարյանը:

Նա նշել է, որ ճաշարանը գործում է «Park Hotel» հյուրանոցային համալիրի առաջին հարկում, որովհետև այն Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի հարակից տարածքում է. այդ մոտեցումը ևս տարբեր երկրներում կա: Ծրագրի իրականացման գործում ներգրավվել են նաեւ կամավորներ, ովքեր պատրաստի ուտելիքը հասցնելու են այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն լինի ճաշարան այցելել:

«Արցախի թեմը ևս ողջունել է այս ծրագիրը և իր հավանությունը տվել: Այս պահին Ստեփանակերտում կգործի այս կետը: Եթե մի քանի օրվա ընթացքում անհրաժեշտություն լինի նոր կետի բացման, միգուցե մայրաքաղաքում այլ կետեր էլ բացվեն: Հնարավոր է` նաև շրջկենտրոններում ունենանք նմանատիպ ճաշարաններ: Գյուղական համայնքներում խնդիրներն ավելի մեղմ են, դրա համար առաջին փուլում որոշեցինք ծրագիրը Ստեփանակերտում իրականացնել: Շահառուներ կարող են դառնալ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղիներն ու 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներ: Ծրագիրը մեկնարկում է ժամը 13:00-ին և տևում մինչև 16:00-ն: Քաղաքացիները տեղում պետք է ներկայանան և օգտվեն ճաշարանից»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար