Ներքին 3 տարի առաջ - 11:56 04-04-2023

Այսօրվանից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը

Ապրիլի 3-ից մեկնարկած նոր կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար գործում են սպասարկման առանձին կետեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Պետական տեսչությունների կառավարման կոմիտեից:

Նոր կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում ապրիլի 4-ին գործում է հետևյալ գրաֆիկով՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե, Տիգրան Մեծի 10/26, 10-րդ դպրոց, աշխատում են ժամը 9:00-11:00, 12:00-13:00, 14:00-15:00, 16:00-18:00.

ԱրՊՀ, 5-րդ դպրոց աշխատում են ժամը 9:00-12:00, 14:00-16:00, 17:00-18:00.

Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցները աշխատում են ժամը 11:00-13:00, 15:00-18:00.

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` 10:00-13:00 ,14:00-17:00, 18:00-19:00:

Հաջորդող օրերին տվյալ կենտրոնների աշխատանքի ժամանակացույցը կփոխվի հովհարային անջատումների ժամանակացույցին համապատասխան:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը