Ներքին 3 տարի առաջ - 14:30 15-08-2023

Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Վագիֆ Խաչատրյանը հեռախոսազրույց ունենա ընտանիքի հետ

Հայրիկից միակ նորությունը Կարմիր խաչի միջոցով է, տեսակցել են, ասում են, որ հայրս հիմա դեղեր է ընդունում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետից Կարմիր Խաչի ներկայացուցիչների ներկայությամբ առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

«Վերջին անգամ, եթե չեմ սխալվում՝ Կարիմիր խաչից ամսի 9-ին են տեսակցել հայրիկիս։ Վիճակը գնահատվում է բավարար, նա գտնվում է Բաքվի մեկուսարանի բուժական բաժանմունքում»։

Նա նշեց, որ դեռևս հեռախոսով չեն խոսել հոր հետ. «Ադրբեջանում թույլտվություն չեն տալիս, որ հայրս կապ հաստատի մեր հետ։ Այս պահին այդ ուղղությամբ բանակցում են, միգուցե այս շաբաթվա մեջ թույլ տան խոսել։ Կարմիր Խաչն ասում է, որ բանակցում է»։

Վերա Խաչատրյանն ընդգծեց, որ բոլոր հնարավոր կառույցների հետ աշխատում են հորը վերադարձնելու ուղղությամբ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի։ «Բոլորն էլ հավաստիացնում են, որ աշխատում են, մի տեսակ լիահույս եմ, որ կվերադարձնեն հորս, քանզի իր առողջական վիճակն այն փուլում է, որ պետք է անպայման վիրահատվի ու քանի որ ծանր վիրահատություն է՝ պետք է անպայման իր հարազատների շրջապատում լինի, որպեսզի կարողանա հաղթահարել հետվիրահատկան շրջանը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել