Ներքին 3 տարի առաջ - 17:00 09-08-2023

Հեղափոխությունից հետո հագուստի մաքսազերծումը 4-ից հասել է 12 դոլարի

«Հայաստանի Հանրապետությունում հագուստի ներկրմամբ զբաղվող բազմաթիվ առևտրականներ ծանր խնդրի առաջ են կանգնել, քանի որ մաքսազերծման գինը միջինացված 1 կիլոգրամի համար թանկացրել և շուրջ 12 դոլար են դարձրել»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց երկար տարիներ առևտրով զբաղվող անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը։

«Մենք վաղուց հատով ենք մաքսազերծումն իրականացնում, պարզապես կիլոգրամով եմ ասում, քանի որ այնտեղ տարբեր տեսակի ապրանքներ կան, իսկ 9-12 դոլարը միջինացված գինն է։ Այսօր ապրանք կա, որ 5 դոլարով գնում ես, 5 դոլար էլ մաքսազերծման գումարն է գալիս։

Հեղափոխությունից հետո, երբ ուզում էին մաքսազերծման գները բարձրացնել, մենք ցույցեր արեցինք, որի շնորհիվ բարձրացումը քիչ եղավ՝ միջինացվածը 1 կիլոգրամի համար 7 դոլար։

2020 թվականին՝ մինչև պատերազմը, մենք նորից մեծ ակցիաներ արեցինք, պահանջեցինք վերանայել գները, բայց պատերազմը սկսվեց, ժողովրդի աչքին ոչինչ չէր երևում, ստիպված վճարում էինք։ Այդ ընթացքում մաքսազերծման գինը հասցրեցին մինչև 8 դոլար։ Իսկ այս վերջում արդեն 11-12 դոլար են դարձրել։

Այն ժամանակ դոլարը շատ թանկ էր դրամային կուսրով, հիմա էժան է, բայց ապրանքի գինը չի իջնում, մի բան էլ թանկանում է։ Մենք մոտ 50 հոգով գնացինք Մաքսային, մուտքի մոտ մաքսայինի պետի հետ կարճ հանդիպում ունեցանք, խնդիրը ներկայացրեցինք, ասացինք՝ բացատրեք, թե ինչո՞վ է պայմանավորված մաքսազերծման բարձրացումը։

Հարցրեցինք՝ իքս երկրից ապրանքը ձեռք բերելիս ի՞նչ ձևով փոխանցումն անենք, ի՞նչ փաստաթուղթ բերենք, որ ըստ դրա մաքսազերծումն անենք, որ չմտածեք, թե ձեզ խաբում ենք։ Իրենք մտավախություն ունեն, որ կարող է գտնվեն մարդիկ, որ օրինակ՝ 10․000 դրամանոց ապրանքը գնելիս, ասեն՝ 1․000 դրամ գրեն արժեքը, որ այստեղ էժան մաքսազերծում արվի։ Իրենք մաքսազերծման գների բարձրացումը միայն դրանով են բացատրում, որ գները սխալ են նշվում»,- ասաց տիկին Կարինեն։

Նրա խոսքով՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո մաքսազերծումը 3 անգամ թանկացել է։

«Հեղափոխությունից հետո, որի ամենաակտիվ մասնակցիներից մեկը ես եմ, միջինացված 1 կիլոգրամ ապրանքի մաքսազերծումը 3․5-4 դոլարից հասել է 12 դոլարի, եռակի թանկացել է։ Բազմաթիվ մարդիկ վարկեր ունեն և հիմա ստիպված արտագաղթում են, որ կարողանան աշխատել, այդ վարկերը փակել։ Պետությունը փոխանակ իր ժողովրդին օգնի, ավելի շատ դրդում է հայաթափության՝ արտագաղթի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա