Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:09 27-06-2022

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով հեղափոխությունից հետո ձգձգվում է դատական իշխանություն ունենալը. Թումանյան

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի ընտրությունն է։ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Կարեն Թումանյանն ասաց, որ ՀՀ-ն ապրում է ժողովրդավարական գործընթացներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս՝ մեր բարդ հարևանների նկատմամբ այս ծանր իրավիճակում առավելություն ստանանք միջազգային հանրության առջև։

«Ժողովրդավարությունն այն ռեսուրսն է, որը ՀՀ-ն պարտավոր է տիրապետել և նահանջ չունենալ։ Արդարադատության մարմնին ներկայացվող պահանջների և դատավորների հմտությունների հետ կապված՝ իմ կոլեգաները մանրամասն նշեցին, բայց դրա վրա չկենտրոնանամ, չնայած որ դրանք շատ կարևոր են։ Իմ կարծիքով՝ ՀՀ-ում ամենակարևորը արդար դատավարությունն է։ Երբ անձինք դիմում են դատարան՝ թեկուզ և պայմանավորված, իշխանության մյուս ճյուղերի պաշտոնատար աձանց գործունեությամբ կամ անգործությամբ պայմանավորված՝ դատարանները, կայացնելով դատական ակտեր, անուղղակիորեն վերահսկողություն են իրականացնում նրանց գործողությունների օրինականակացման նկատմամբ»։

Թովմասյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո հնարավորություն ստեղծվեց, որ մենք իրապես ունենանք դատական իշխանություն, որը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ձգձգվում է։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում